03:50 , 24 հոկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Կատակների սիրահարը Կալիֆոռնիայի փողոցներից մեկում հսկայական «սարդ» է տեղադրել և դրանով փորձել է ահաբեկել ոչինչ չկասկածող մարդկանց, գրում է The Daily Mail-ը՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութը։
Տեսանյութը YouTube-ում տեղադրել է տեսահոսթինգում հայտնի օգտատեր Ջոշ Պալեր Ինը, որը նախկինում արդեն մի քանի հայտնի դարձած տեսանյութեր է հրապարակել։ Վերջին տեսանյութն արդեն դիտվել է ավելի քան 250 000 անգամ:
Տեսանյութում Ջոշը թաքցնում է իր հսկայական «սարդը» պատերի հետևում, վերելակներում, կամուրջների վրա, և այն օգտագործում է մարդկանց զարմացնելու համար՝ այնպես անելով, որ «սարդը» հանկարծակի հայտնվի մարդկանց ճանապարհին։







