02:10 , 24 հոկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին ոստիկանությունը հայտնաբերել է իրական «մետրո», որով նարկոմաֆիան օգտվել է բեռնափոխադրումների համար, գրում է Обозреватель-ը:
Թունելը հայտնաբերած մեքսիկական ոստիկանությունը հայտնաբերել է նաև ու առգրավել 10 տոննա մարիխուանա, որը պատրաստվում էին ուղարկել հարևաններին:
Պարզվել է՝ մետրոն, որը գտնվել է 10 մ խորության վրա, կահավորված է եղել թաքստոցներով, լուսավորությամբ, ռելսերով, որոնցով տեղաշարժվել են վագոնները:
Անմիջապես թունելում ձերբակալվել է 16 մարդ, որոնք, ենթադրաբար, կապ են ունեցել նարկոմաֆիայի հետ:
