Թուրքիան համաձայն է օգնել ներգաղթյալներին, եթե ԵՄ-ն տարեկան 3.3 մլրդ դոլար հատկացնի


00:34 , 24 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Թուրքիան համաձայն է օգնել ներգաղթյալներին, եթե ԵՄ-ն տարեկան 3.3 մլրդ դոլար հատկացնի։ 
INTERFAX.RU-ի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել ԵՄ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Սելիմ Ենելը:

Վերջինիս խոսքով` համագործակցությունը տեղի կունենա, եթե միայն ԵՄ-ն կատարի իր 4 պարտավորությունները։

Գումար հատկացնելուց բացի խոսքը նաև Թուրքիայի` ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների վերականգնման, թուրք քաղաքացիների համար ԵՄ-ի ազատ մուտքի ռեժիմի և ԵՄ գագաթնաժողովներին Թուրքիայի ղեկավարությանը հրավիրելու մասին է: