Թուրքիայի վարչապետն ամուսնանալ ցանկացողներին խորհուրդ է տվել դիմել իրենց կուսակցությանը


22:19 , 23 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել ամուսնանալ ցանկացող տղաներին դիմել իրենց կուսակցությանը կին գտնելու համար:

«Եթե դուք աշխատանք, աշխատավարձ և ուտելիք ունեք, ապա ինչ է մնացել, ամուսնանալ: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ այս հողում բարգավաճեն, երեխաներ լույս աշխարհ բերեն ու աշխատանք ունենան: Երբ ցանկանում եք ամուսնանալ, նախ կարող եք դիմել ձեր ծնողներին, և, Աստծո կամոք, դուք կունենաք համապատասխան զույգ: Եթե ձեր ծնողները չկարողանան, եկեք մեզ մոտ»,-ասել է Դավութօղլուն Շանլիուրֆայում նախընտրական քարոզարշավի ժամանակ: