22:06 , 23 հոկտեմբեր, 2015
Armlur.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խաբել է Ռուսաստանին ու ողջ աշխարհին` խոսելով Իրանի միջուկային սպառնալիքի մասին, գրում է gazeta.ru-ն: «Օրերս Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային փորձարկումների են անցկացվել: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ մենք, երբ վիճում էինք մեր ամերիկացի գործընկերների հետ, ճիշտ էինք:
Ռուսաստանն ի սկզբանե է ճիշտ էր, որ ԱՄՆ հակահրթիռային ծրագիրը կառուցվել է ռազմավարական հավասարակշռությունը խաթարելու ու իր կամքը թելադրելու հնարավորություն ունենալու նպատակով: Մեզ և ողջ աշխարհին փորձել են հերթական անգամ շփոթեցնել, իսկ ավելի պարզ ասած` խաբել»,- հայտարարել է Պուտինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ