Իմ կարծիքով՝ Պուտինը սխալվում է


23:07 , 23 հոկտեմբեր, 2015

...իսկ իմ կարծիքով՝ Պուտինը սխալվում է. ոչ ամենևին Սիրիայի կամ Ուկրաինայի հարցերում, ոչ էլ անգամ Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, նա չի սխալվում անգամ սպորտսմենուհիների հանդեպ տածած անհագուրդ համակրանքի հարցում, նա սխալվում է փիլիսոփայական տեսանկյունից: Մասնավորաբար, Պուտինն ասում է. «Դեռ 50 տարի առաջ Լենինգրադյան փողոցն ինձ սովորեցրել է, եթե բախումն անխուսափելի է, հարվածիր առաջինը»: Աբովյան փողոցը, սակայն, ինձ ճիշտ հակառակն է սովորեցրել 20 տարի առաջ. երբ բախումն անխուսափելի է, հարվածիր վերջինը, որովհետև դա նշանակում է, որ քեզ էլ չեն հարվածի...