Ամերիկացիները երեկ գիշերն Իրաքում հատուկ գործողություն են անցկացրել ջիհադիստների դեմ


22:38 , 23 հոկտեմբեր, 2015

Ամերիկացիները երեկ գիշերը հատուկ գործողություն են անցկացրել ջիհադիստների դեմ Իրաքում՝ ազատագրելով հրկիզման դատապարտված 70 գերի: Մարտում զոհվեց մեկ ամերիկյան զինվոր: Սակայն ամենակարևորն ինձ թվում է այն, որ փայլուն այդ գործողությունը համատեղ էր քրդերի հետ: ԱՄՆ-ն վերջնականապես ընտրեց տարածաշրջանում իր համար նոր դաշնակից, և դա այն ազգն է, որը մարտնչում է իր անկախության համար: