15:00 , 24 հոկտեմբեր, 2015
168.am-ը գրում է.
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան վերականգնվել է վնասվածքից և սկսել է մարզվել:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի ավագը ենթածնկային ջիլի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 2-րդ մրցափուլի «Բայերի» դեմ խաղում:
«Բարսելոնայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ, հավանաբար, Ինիեստան կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության առաջիկա հանդիպմանն «Էյբարի» հետ: