19:32 , 23 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Մարսելի Սուրբ Վիկտոր Աբբայությունում հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի ազգային երգչախմբի համատեղ համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Համերգի ընթացքում, որը կազմակերպվել էր 100 համերգ-100 եկեղեցիներում «Լույս ի Լուսո» ծրագրի շրջանակներում, երգչախմբի ուղեկցությամբ հնչել է հայկական հոգևոր երաժշտությունը` Տիգրան Համասյանի ջազային մշակումներով:
Համերգին ներկա է եղել 600-ից ավելի հանդիսատես` հասարակական, մշակութային գործիչներ, հայ և ֆրանսիացի երաժշտասերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: