19:19 , 23 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ՌԴ և Հորդանանի զինվորականները համակարգելու են գործողությունները Ամմանում աշխատանքային մեխանիզմի միջոցով: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հորդանանցի գործընկեր Նասեր Ջոդի հետ հանդիպման արդյունքներով, հաղորդում է ТАСС-ը:
«Քաղաքական գործընթացի հետ միաժամանակ մենք համոզված ենք ԻՊ-ի և Սիրիայում գործող այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ջանքերը կտրուկ ուժեղացնելու անհրաժեշտության մեջ,- ասել է Լավրովը,-որպես այդ խնդիրը լուծելու մեջ ներդրում Ռուսաստանի և Հորդանանի զինվորականները պայմանավորվել են համակարգել իրենց գործղությունները»:
«Կարծում ենք, որ հակաահաբեկչական պայքարում մասնակցող այլ պետությունները ևս կարող են միանալ այդ մեխանիզմին»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը: