18:52 , 23 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Բորդոյի մերձակայքում՝ Ժիրոնդում տեղի ունեցած աղետալի ավտովթարի կապակցությամբ, որն ավելի քան չորս տասնյակ անմեղ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Նախագահ Օլանդին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին` մաղթելով համբերություն և ոգու արիություն: