Կին վարորդը շփոթել է ոտնակները և BMW X5-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա որդուն, երեխան մահացել է


16:40 , 23 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Վոլգոգրադում 37-ամյա կին վարորդը BMW X5-ով վարերթի է ենթարկել 3-ամյա որդուն և վերջինիս տատիին, այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ երկրամասի Գլխավոր վարչությունից:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին: Կինն ավտոմեքենայում եղել է իրեն վարել սովորեցնող մասնագետի հետ, ընթացքի ժամանակ շփոթել է ոտնակներ, ինչի արդյունքում վրաերթի է ենթարկել սեփական որդուն: Վերջինս հիվանդանոցում մահացել է, իսկ վթարի ենթարկված տարեց կինը մարմնական վնասվածքներ է ստացել: