13:14 , 23 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Եվրոպա լիգայի խմբային փուլի «Գաբալայի» հետ արտագնա խաղից (1:3) հետո ամփոփել է հանդիպումը:
«Խաղի անհաջող մեկնարկին մի քանի բացատրություն կա: Մենք կորցրեցինք կենտրոնացվածությունը, ինչից հետո մրցակիցը մի քանի արագ գրոհներ ձեռնարկեց: Հետո ուշքի եկանք, գիտակցելով, որ սկսելու ենք վստահ խաղալ: Մենք դիմակայության ֆավորիտն էինք և ցանկնում էինք բարելավել մեր մրցաշարային դիրքը:
Եթե խաղասկզբում մրցակիցը գոլ խփեր, ապա մեզ համար բարդ կլիներ, չէ որ տրիբունաներն աջակցում էին տանտերերին: Հարգում եմ «Գաբալային», դա լավ թիմ է: Նրանց կազմում լավ եզրային խաղացողներ կան, հատկապես Դոդոն:
Մխիթարյանը մասնակցելու է պատասխան մրցավեճին»,- հայտարարել է գերմանացի մասնագետը: