Զարմանալի է, որ ԲՀԿ-ն հաշվի չէր առել, որ նախընտրական շրջանում ցանկացած հանդիպում կամ միջադեպ «խոշորացույցի տակով է անցնում»


10:59 , 8 դեկտեմբեր, 2012
Քաղաքական մեկնաբան

1in.am-ի տեղեկացմամբ՝ Եվրախորհրդարանի փոխնախագահի հետ ԲՀԿ հանդիպման վերաբերյալ ԲՀԿ տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. Վիդալի խոսքերը կեղծվել են ու աղավաղվել: Ըստ աղբյուրի՝ դրա հետ կապված շուտով պարզաբանումներ են տարածվելու: Տարածված նյութին այդքան ուշադրություն չէի դարձնի, եթե ԲՀԿ-ի՝ նախօրեին տարածված հաղորդագրության ու նույն թեմայով մի քանի օր առաջ տարածված հաղորդագրության մեջ բազմաթիվ «սրբագրումներ» չնկատեի: ԲՀԿ-ն կարծես թե իր հաշվարկներում կրկին սխալվել է՝ կարծելով, որ իր հաղորդագրությունները «հալած յուղի» պես կընդունվեին, սակայն հաշվի չէր առել, որ մանավանդ ընտրություններից 2-3 ամիս առաջ ընտրությունների հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող ցանկացած հանդիպում կամ միջադեպ «խոշորացույցի տակով է անցնում»: