Ի՞նչ նպատակով են կիրառում պահպանակներն «Իսլամական պետության» զինյալները


11:03 , 23 հոկտեմբեր, 2015

Սիրիայում ռուսական օդուժին դիմագրավելու նպատակով իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումներն, այդ թվում նաև «Իսլամական պետությունը» ներդրել են հակաօդային պաշտպանության նոր միջոց, որի հիմնական բաղադրիչը ոչ այլ ինչ է, քան պահպանակը:
Այսպես, իսլամականները տաք օդով են լցնում պահպանակներն, ապա դրանց են ամրացնում պայթուցիկ նյութը և զանգվածաբար բաց թողնում երկինք՝ հույս ունենալով, որ դրանց կբախվեն իրենց դեմ ավիահարվածներ իրականացնող «Պուտինի ինքնաթիռները»: 
Ի դեպ, այս մեթոդն արդեն իսկ կիրառվել է Սիրիայի Համա և Իդլիբ նահանգներում և, կարծես թե, դեռևս ապարդյուն:
Ավելի մանրամասն՝ կցված տեսանյութում: