Օրեգոնի բնակիչը կրակել է իրեն համբուրած կողոպտչի վրա


10:05 , 23 հոկտեմբեր, 2015

BurglarAraratnews.am-ը գրում է.

Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում կողոպտիչը ներխուժել է բնակարան, հավաքել թանկարժեք իրերը, այնուհետև դանակով մտել է  ամուսնական  քնած զույգի անկողին և համբուրել տղամարդուն, հաղորդում է Associated Press-ը:

Տղամարդը, իր հերթին, նրանից խլել է դանակը, վերցրել ատրճանակն ու երեք անգամ կրակել փախչող կողոպտչի ուղղությամբ:

Ավազակին հետո հաջողվել է հայտնաբերել և ձերբակալել մոտակայքում գտնվող դատարկ տանը պատսպարվելիս։