7 օր շարունակ ծովի աղով ջուր խմեք


05:39 , 23 հոկտեմբեր, 2015

7 օր շարունակ ծովի աղով ջուր խմեք168.am–ը գրում է.

Ծովի աղով ջուրը շատ օգտակար է առողջության համար: Այսօր խոսելու ենք այս հրաշք լուծույթի մասին:

Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ ծովի աղով ջուրն ամեն առավոտ խմելով՝ մեծ լավություն կանեք ձեր օրգանիզմին, քանի որ այդպիսով կմաքրեք օրգանիզմը տոքսիններից և կազատվեք առողջական որոշ խնդիրներից:

Ինչո՞ւ է պետք այս ջուրն ամեն առավոտ՝ 7 օր շարունակ, խմել: Ձեզ ենք ներկայացնում մի քանի օգտակար հատկանիշներ:

Այս լուծույթն ամրացնում է ոսկորները, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, լավացնում նյութափոխանակությունն ու իմունային համակարգը: Սա այն յուրահատուկ միջոցներից մեկն է, որը պայքարում է վարիկոզային երակների դեմ: Օրգանիզմը ջրով սնուցելու կարևորության մասին նույնպես բոլորը գիտեն, էլ չասած այս բժշկական լուծույթի մեջ առկա հանքանյութերի մեծ քանակության մասին:

Ի՞նչ է տեղի օրգանիզմում, երբ ծովի աղի և ջրի լուծույթ ենք խմում: Օրգանիզմը շատ արագ յուրացնում է աղը և ջուրը, քանի որ դրանք բնական տարրեր են:

Մեկ բաժակ աղբյուրի ջրի մեջ լուծեք մեկ գդալ մաքուր ծովի աղ՝ ըստ համի: Այն պետք է խմել մեկ շաբաթ շարունակ, որից հետո 7 օր դադար է պետք տալ: Անհրաժեշտության դեպքում կարող եք կրկնել գործողությունը:

Լուծույթի օգտակար հատկանիշները