05:51 , 23 հոկտեմբեր, 2015Այս բունկերը գտնվում է 280 մետր խորության վրա՝ Սարաևոյից 40 կմ հեռավորության վրա գտնվող Կոնիցա քաղաքի մերձակայքի բլրի տակ։ Կառուցվել է 1953 թ.–ին՝ Հարավսլավիայի այն ժամանակվա նախագահ Իոսիպ Տիտոյի հրամանով։ Համալիրը նախագծված էր այնպես, որ կարող էր միաժամանակ տեղավորել 350 մարդու, ովքեր առանց դուրս գալու կարող էին ներսում ապրել կես տարի։













