Պուտինը կարևոր հանդիպման է գնացել անսպասելի մեքենայով. (լուսանկարներ)


01:45 , 23 հոկտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում «Վալդայ» ակումբի նիստին է գնացել ռուսական արտադրության մեքենայով:

Life News-ը հայտնում է, որ Պուստինը ներկայացել է կանաչ գույնի Lada Vesta-ով: Նրան ուղեկցել է այդ մոդելի արտադրող АвтоВАЗ-ի ղեկավար Բու Անդերսոնը:

Աղբյուրի գնահատմամբ` այսկերպ Պուտինը «հայրենական արտադրության մեքենա է փորձարկել»: