18:30 , 22 հոկտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
Հոկտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան կատարելիք այցի շրջանակներում հանդիպում կկայանա նաև Ստեփանակերտում, ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Համանախագահները կայցելեն Արցախ և հանդիպում կունենան ղեկավարության հետ», -ասաց Բաբայանը` նկատելով, որ այս տարի փետրվարին է եղել համանախագահների այց Ստեփանակերտ:
Բաբայանի խոսքով, պաշտոնական Ստեփանակերտը կարևորում է համանախագահների հետ սպասվելիք հանդիպումը, քանի որ նման հանդիպումները «բանակցային գործընթացի բաղկացուցիչ մասն են, նպաստում են խաղաղ կարգավորմանը ու տարածաշրջանում կայունության ապահովմանը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ