21:45 , 22 հոկտեմբեր, 2015
33-ամյա ավստրալուհին հաղթել է Միսս մոդել մրցույթը և պատմել, թե ինչպես է իրեն հաջողվել նման արդյունքի հասնել։ Միայնակ մայր Կարին Ջանսման ընդամենը 16 շաբաթում հասել է անհավանական արդյունքների իր մարմնի վերակազմավորման հարցում և դարձել հաղթող։ Այս մասին հայտնում է Daily Mail Australia-ն։
Ինչ-որ պահի նա հասկացել է, որ օրեցօր իր տեսքը սկսել է վատթարանալ, և այդ ժամանակ որոշել է փոխել ամեն ինչ՝ սպորտի և առողջ սնվելու միջոցով։
Առաջին բանը, որ արել է Կարինը, հեծանվային մարզասարք գնելն էր։ Նա արթնացել է առավոտյան 5-ին և մեկ ժամ մարզվել՝ մինչ երեխաների արթնանալը։ Այնուհետև նա դիմել է մարզչի, որն առաջարկել է նրան նախապատրաստել մրցույթին մասնակցելու համար։ Դա հենց այն էր, ինչ ցանկացել է կինը մինչ ամուսնանալը, սակայն չի կարողացել իրագործել։ Երեխաների ծնվելուց հետո կինը կարծել է, որ ինքն արդեն ծեր է նման բաների համար, սակայն ջանասիրաբար կատարված մարզումները երկար սպասել չեն տվել։






