16:10 , 22 հոկտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ չի հավատում, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային խաղը վաճառել է:
«Չեմ կարծում, որ նման քայլի կգնար, բայց ինչի պետք է ծախեր խաղը, կարո՞ղ եք ասել: Ինձ եք հարցնում՝ ես չեմ հավատում»,- ասաց նախարարը և հավելեց, թե՝ «սպորտ է, և ամեն ինչ էլ պատահում է»:
Հիշեցնենք, որ Հայաստան-Ալբանիա խաղն ավարտվել էր 0:3 հաշվով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ