16:00 , 22 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Սահմանադրական փոփոխությունների նախագծի քարոզարշավը կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ստեղծված շտաբի առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, այս մասին Tert.am–ին հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ի պատասխան հարցի, թե ո՞վ է լինելու շտաբի քարոզչության պատասխանատուն, մարզերում` ովքեր կամ որ կառույցներն են լինելու շտաբերի պետերը, Վահրամ Բաղդասարյանն ասաց.«Հիմա այդ հարցերն ենք քննարկում»:
Հիշեցնենք, նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի արտահերթ նիստում ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանը շտաբի պետ է նշանակել վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Մեր տեղեկություններով` շտաբը տեղակայվելու է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում: