80 տարի առաջ` 1935 թվականի այս օրը, կյանքից հեռացավ Կոմիտասը


15:43 , 22 հոկտեմբեր, 2015

80 տարի առաջ` 1935 թվականի այս օրը, կյանքից հեռացավ Կոմիտասը:
Նիհարակազմ, վտիտ ու գունատ այդ պատանուն հարազատ քաղաքում շատերն էին ճանաչում: «Թափառական փոքրիկ երգիչ». այդպես էին անվանում խղճուկ հագուստով խոհեմ ու բարի տղային, որին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած: Թափառականը պատանի Սողոմոնն էր: Նա տարիներ անց պիտի կոչվեր Կոմիտաս Վարդապետ: