Շվեդիայում դիմակավորված տղամարդը սրով դպրոցականների է վիրավորել


20:30 , 22 հոկտեմբեր, 2015

downloadAraratnews.am-ը գրում է.

Շվեդիայի դպրոցներից մեկում դիմակավորված անհայտ տղամարդը վիրավորել է մեկ չափահասի և երեք դպրոցականների, հաղորդում է BBC-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Շվեդիայի արևմուտքում գտնվող Թրոլհեթթեն քաղաքում: Հիվանդանոցի ներկայացուցչի խոսքերով` տուժածներից մեկը ծանր վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունը հաղորդել է, որ տղամարդը սրով մտել է սրճարան, վիրավորել մարդկանց և փորձել է փախուստի դիմել, երբ ոստիկանները կրակ են բացել նրա ուղղությամբ: Տղամարդու մասին դեռ տեղեկություններ չկան: