Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կաթը և թեյը միմյանց խառնելիս կորցնում են իրենց օգտակար հատկությունները։
Բանն այն է, որ կաթում պարունակվող սպիտակուցը միանալով թեյում պարունակվող թեաֆլավինի հետ, առաջացնում է մի միացություն, որը դժվարությամբ է մարսվում մարդու օրգանիզմի կողմից: