ԲՀԿ երիտասարդների միության նախագահ, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր |
Ոչ ոք իրեն թող իրավունք չվերապահի քննադատելու, առավել ևս գռեհիկ և անպատասխանատու արտահայտություններ հնչեցնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա նախագահի վերաբերյալ: Աշխատանքային ժամերն անհրաժեշտ է օգտագործել ռացիոնալ և ի շահ սեփական երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Այդ սկզբունքով է աշխատում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծ թիմը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ մեր խոսքը գործ է:
Մեծ ժողովրդականությունը, Գագիկ Ծառուկյանի և կուսակցության` օրեցօր աճող վարկանիշը շատերին հանգիստ չի տալիս և դրդում խախտել քաղաքական էթիկայի նորմերը:
Հ. Գ. Լավ գիտենք, թե նման անպատասխանատու և անբովանդակ հայտարարությունները որ հասցեից են ուղորդվում: