Մերօրյա խորհրդարանի դեմքերը՝ դիջեյ «Հեղուշներից» մինչև «Հովհաննես Մարգարյաններ»


23:04 , 7 դեկտեմբեր, 2012

Փաստորեն այսօր խորհրդարանում նստած են հիմնականում լավ տղերքն ու լավ կնանիքը ..:) Բացառություններ իհարկե կան, բայց ....դիջեյ «Հեղուշների» «տժժիկներն» ու Հովհաննես Մարգարյանների «ցխկիկներ»-ն են այսօր մեր խորհրդարանի դեմքը և ինչո՞ւ միայն նրանք. կեղծ պալատական սազանդարների ու կեղծ մտահոգվողների մի կատեգորիա էլ կա, որ կա՛մ ծիածանագույն խոստումներով են կերակրում ժողովրդին, կա՛մ աղեխարշ ու պեսիմիստորեն ասում են, որ ամեն բան վատ է, որ արդարացնի իր այնտեղ գտնվելը... Դատարկախոս անգրագետ բուտոֆորներ, որոնց համար գրում են տեքստեր... Դատարկամիտներ, որոնց թվում է, թե օրակարգի թուղթը «պրոստո թուղթ ա» , որ ամեն քառօրյայի շփոթվում ու իրենց սեղանին են դնում ... մարդիկ, ովքեր կյանքում ԱԺ քվեարկության կոճակ չեն սեղմում... Մի խոսքով, խորհրդարան չի` «մե քեֆ, մե ուրախություն, մե խանդաղատանք...»՝ կասեր իմ սիրելի պարսկահայ բարեկամուհին :)

Կից նյութն` այստեղ