13:40 , 22 հոկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Դորթմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Եվրոպայի լիգայի շրջանակներում «Գաբալայի» հետ հանդիպումից առաջ երեկ ուշ երեկոյան Բաքվում մամուլի ասուլիս է տվել, հաղորդում է Aravot-ը:
Նա ասել է, որ իրենք ունեն հաղթելու նպատակ, հարգում են մրցակցին, սակայն հավատում են իրենք՝ իրենց: Բնականաբար, շոշափվել է նաև Հենրիխ Մխիթարյանի բացակայության հարցը: «Հենրիխ Մխիթարյանը Բաքու չկարողացավ ժամանել քաղաքական խնդրի պատճառով: Մենք կարևոր խաղացող կորցրինք, բայց նրան փոխարինող ունենք», – ասել է Տուխելը: