Սոս Սարգսյանի հիմնադրած թատրոնը կկոչեն նրա անունով


13:20 , 22 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Այսօր` հոկտեմբերի 22-ին, Կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց, ըստ որի` Հայաստանում Սոս Սարգսյանի հիմնադրած «Համազգային» թատրոնը կկոչեն նրա անունով:

Նշենք նաև, որ մեկ այլ որոշման համաձայն` «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: