Փախստականները Իտալիային բյուջեին 1,1 մլրդ եվրո կարժենան


12:20 , 22 հոկտեմբեր, 2015

refugeeAraratnews.am-ը գրում է.

Փախստականների ընդունումն ու տեղաբաշխումը 2015 թվականին Իտալիայի բյուջեին 1,1 մլրդ եվրո կարժենան, հաղորդում է TASS-ը:

Երկրի ՆԳՆ-ի համաձայն` մոտ 1 մլրդ եվրո կծախսվի փախստականների ընդունելության ենթակառուցվածքների ապահովման համար: 2014 թվականին այս թիվը չի գերազանցել 0,5 մլրդ եվրոն:

Այս պահին Իտալիայի գաղթականների ընդունելության կենտրոններում գտնվում է մոտ 99 հազար մարդ: