11:38 , 22 հոկտեմբեր, 2015
Ձեզ ենք ներկայացնում էթիկայի 10 հիմնական կանոնները:
1. Կարևոր է ձեռքսեղմումը: Տարիքով մեծն առաջինը պետք է ձեռքը մեկնի, և շատ կարևոր է այդ ընթացքում նայել զրուցակցի աչքերին: Հայացքը թեքելը կարող է ընդունվել որպես սուտ կամ անհարգալից վերաբերմունք: Կանանց ձեռքը սեղմելն ընդունված չէ, բայց եթե նա առաջինն է ձեռքը մեկնել, պետք չէ այն օդում թողնել, և հիշեք, որ պետք չէ ավելի թույլ սեղմել, քան նա: Այդպիսով կանանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Դուք թուլամորթ եք:
2. Ի՞նչ ծաղիկներ կարելի է նվիրել տղամարդկանց: Դրանք կարող են լինել քրիզանթեմներ, մեխակներ, օրքիդեաներ, լիլիաներ, կալաներ, կակաչներ, արևածաղիկներ: Դրանց գույնը նույնպես կարևոր է՝ սպիտակ, կապույտ, մանուշակագույն, կարմիր, կանաչ:
Ե՞րբ է պետք տղամարդուն ծաղիկներ նվիրել
3. Ճաշելիս չի կարելի ամանը թեքել: Ընդունված է այն թեքել Ձեր կողմից, բայց ավելի լավ է ընդհանրապես զերծ մնալ դա անելուց:
4. Երբ կինը ցանկանում է վեր կենալ ճաշի սեղանի մոտից, տղամարդիկ պետք է ոտքի կանգնեն:
5. Երբ ամուսինն ու կինը հրապարակայնորեն միմյանց դիմում են փաղաքշական արտահայտություններով, դա դիտվում է որպես գռեհկության նշան:
6. Ըմպելիքը ձողիկով խմելիս պետք չէ մինչև վերջին կաթիլը խմել:
7. Վարվեցողությունը ռեստորանում
8. Հասարակական վայրերում մաստակ ծամելն անդաստիարակության նշան է
9. Ինչպե՞ս պետք է բարձրանալ աստիճաններով
10. Եթե խոսակցության ժամանակ հոգնել եք կամ ձանձրացել, մի՛ շեղվեք հեռախոսի, ժամացույցի, գրառումների գրքույկի վրա: Դա կարող է ընկալվել որպես անհարգալից վերաբերմունք զրուցակցի հանդեպ: