Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում


09:50 , 22 հոկտեմբեր, 2015

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 24-25-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, 26-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում`

Հոկտեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ:


Երևանի հոկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.