05:08 , 22 հոկտեմբեր, 2015
26-ամյա «Միսս Ավստրիա-2013»-ը՝ Էնա Քադիչը, Բերգիզել լեռան վրա (բարձրությունը՝ 746 մետր) վազքով է զբաղվելիս եղել, սակայն սայթաքել է և ներքև ընկել՝ ծանր վնասվածքներ ստանալով: Դրանից հետո նա ուժ է գտել և զանգահարել եղբորը՝ պատմելով տեղի ունեցածի մասին: Որոշ ժամանակ անց երկու ուսանողներ Քադիչին բազմաթիվ վնասվածքներով գտել են Դրախենֆելս ժայռի տարածքում:
Աղջկան ուղղաթիռով տեղափոխել են Ինսբրուքի հիվանդանոցներից մեկը, նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: «Միսս Ավստրիա-2013»-ը մահացել է Ինսբրուքի հիվանդանոցներից մեկում՝ հոկտեմբերի 20-ին:



