Երևանի առաջին տրանսպորտային էլեկտրոնային չվացուցակը պատրաստվում է աշխատանքի


19:34 , 7 դեկտեմբեր, 2012

eMedia.am-ի տեղեկություններով` չվացուցակի աշխատանքն ամբողջությամբ դեռևս կանոնակարգված չէ, և ծրագիրը շարունակում է հավելվել նոր տեղեկություններով ու ժամանակային տվյալներով: 

Սկզբնական շրջանում ուղևորներին ցուցադրվելու են 3-4 ավտոբուսային երթուղիների մեքենաների ժամանման և մեկնման ժամանակային տվյալները: 

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի ոլորտում բարելավումների և ուղևորափոխադրումները կանոնակարգելու և առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով: Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները: 

Լուսանկարները` eMedia.am