Ինչպես հարդարել մազերը առանց դրանք վնասելու


18:00 , 21 հոկտեմբեր, 2015

Ինչպես հարդարել մազերը առանց դրանք վնասելուՎարսահարդարիչը սովորաբար գործածվում է մազերին ծավալ հաղորդելու համար:

Վարսերը հարդարելու ամենաարդյունավետ միջոցը «տաքացնող միջոցներով» հարդարելն է, որը կարելի է անել վարսահարդարիչի կամ մազերի համար նախատեսված արդուկի օգնությամբ:

Որքան բարձր է վարսահարդարիչի հզորությունը, այնքան արագ կարելի է չորացնել մազերը: Ֆեների հզորությունը տատանվում է 200 վատտից 1800 վատտի սահմաններում: Կարճ մազերը կարող է չորացնել 400-800 հզորությամբ ֆենը, երկար և խիտ մազերը՝ 1600-1800 վատտ:

Լավ է, եթե այն ունի իոնացման գործառույթ, որի շնորհիվ մազերը կկարողանան առողջ փայլ ձեռք բերել, ինչպես նաև կնվազի դրանց էլեկտրականացումը: Նման վարսահարդարիչ օգտագործելուց հետո մազերը հարթ և փայլուն տեսք կունենան: