Ադրբեջանը ցանկանում է ձերբակալել «Franck Muller Group»-ի տնօրենին


16:54 , 21 հոկտեմբեր, 2015

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը դիմել է Շվեյցարիայի համանուն կառույցին՝ խնդրելով ձերբակալել «Franck Muller Group» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Սրմաքեշին... Բաքուն հայտնի գործարարին մեղադրում է «այսպես կոչված ԼՂՀ այցելելու և այնտեղ բեզնես գործունեություն ծավալելու համար»... Սակայն ամենազավեշտալին ազեր-կոյունլուների՝ շվեյցարացիներին հասցեագրված դիմումի մեջ այն է, որ Բաքուն Վ.Սրմաքեշին մեղադրում է ավելի շատ նրա համար, որ «Franck Muller Group»-ի գլխավոր տնօրենն այդ իր գործունեությունը ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ Ադրբեջանի իշխանությունների հետ... Հենց այդպես էլ գրել են՝ առանց մեզ հետ համաձայնեցնելու... Պարզվում է, որ եթե Վ.Սրմաքեշը մի նամակ գրեր ապշերոնյան սուլթանիկին և ասեր, որ գնում է Արցախ հանք բացելու և միևնույն ժամանակ Արցախը ԳՈՎԱԶԴԵԼՈՒ համար, ապա Ի.Ալիևը կհամաձայնվեր և հիմա իրեն վիրավորված չէր զգա ու չէր դիմի Շվեյցարիայի Գլխավոր դատախազին՝ իր վիրավորված և անտեսված ինքնասիրությունը ուրիշի ձեռքերով վերականգնելու համար... Այս ամենից հետո նաև պարզվում է, որ Վ.Սրմաքեշը գործել է ԾԱՆՐԱԳՈՒՅՆ հանցագործություններ, որոնց մասին երևի տեղյակ են միայն Ի.Ալիևն ու «Franck Muller»-ի ժամացույցներ կրող ազերիները, որոնք հարյուր հազարներ են վճարել այդ ժամացույցները գնելու համար, իսկ հիմա ստիպված են դրանք պահել, որ Արցախը մնա Ադրբեջանի «կազմում»...
Հ.Գ. Սև և սպիտակ ոչխարներին կարելի է շնորհակալություն հայտնել Արցախը կրկին ԱՆՎՃԱՐ գովազդելու համար... Բաքվում արդեն ավանդույթ է ձերբակալության սպառնալիքներով վախեցնել բազմաթիվ աշխարհահռչակ մարդկանց, ովքեր առանց իրենց թույլտվության մեկնել կամ մեկնում են Արցախ... Հերթը հիմա հասավ «Franck Muller Group»-ին, որի արտադրած ժամացույցները և ապրանքանշանն աշխարհում ավելի շատ մարդ է ճանաչում, քան Ադրբեջանը, Բաքուն և Ի.Ալիևին իրար հետ վերցված...