Եվրամիությունը Starbucks-ից և Chrysler-ից պահանջում է վճարել 30 մլն եվրո


20:40 , 21 հոկտեմբեր, 2015

Եվրամիությունը  Starbucks-ից և Chrysler-ից պահանջում է վճարել 30 մլն եվրոLife.panorama.am-ը գրում է.

Եվրոպական հանձնաժողովի հարկային մարմինները պարտավորեցրել են ամերիկյան սուրճի ցանց Starbucks-ին և Fiat Chrysler ավտոարտադրողին վճարել լրացուցիչ հարկեր՝ յուրաքանչյուրը 30մլն եվրոյի չափով։

Պահանջը վերաբերում է Նիդերլանդների իշխանությունների կողմից  Starbucks-ին և Լյուքսեմբուրգի կողմից Fiat-Chrysler-ին տրված հարկային արտոնությունների փոխհատուցմանը։
 
Մրցակցության հարցերով Եվրոպական հանձնակատար Մարգրետ Վեստագերի խոսքերով, համաձայնությունը, որ ԵՄ որոշ երկրներում միջազգային ընկերությունները կարող են ազատվել հարկերից, իրավական ուժ չունի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ