20:30 , 21 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։
Ռուսաստանի քաղաքացի Վելի Ահմեդովը վիճաբանության ընթացքում կրակ է բացել «Վինչեստեր» զենքից՝ կրակելով Բաքվի բնակիչ Սանան Իսմայիլովի վրա։
Իսմայիլովը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է: Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել:
Դրանում նշվում է, որ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում իրավապահներին հաջողվել է ձերբակալել Ահմեդովին: Նրա մոտից առգրավվել է զենքն ու 4 փամփուշտներ: