Google-ի աշխատակիցը բեռնատարի մեջ է բնակվում


20:10 , 21 հոկտեմբեր, 2015

file009Araratnews.am-ը գրում է.

Բրենդան անունով Google-ի աշխատակիցը կորպորացիայում աշխատանքի ընդունվելիս նախընտրել է Սան-Ֆրանցիսկոյում թանկարժեք բնակարան վարձակալելու փոխարեն բեռնատար գնել և դրանում բնակվել, հաղորդում է Business Insider-ը:

Ինչպես պատմել է Բրենդանը` նման միտք իր մոտ առաջացել է Google-ում փորձաշրջան անցնելիս, որի ժամանակ նա որպես տան վարձ օրական 65 դոլար է վճարել: Հենց այս պատճառով աշխատանքի ընդունվելուց հետո նա բեռնատար է գնել և այն հարմարեցրելբնակության համար:

Սա Բրենդանին թույլ է տալիս խնայել աշխատավարձի 90 տոկոսը: