Ով է մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի կինը (Ֆոտոշարք)


15:30 , 21 հոկտեմբեր, 2015

DSC_1461Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել ազդեցիկ մարդկանց կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք հայ գործարար, Ռուսական Սբերբանկի վարչության նախագահի խորհրդական, ՍԿՈԼԿՈՎՈ մոսկովյան կառավարման դպրոցի նախկին նախագահ, BRICS Business Magazine խմբագրական խորհրդի նախագահ, բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջը։

Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդն է։ Նա զբաղվում է Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի գործունեությամբ, որը բարեգործական ծրագրեր է իրականացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։

middle_1426053142_7091969

Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկան դաստիարակում են իրենց չորս զավակներին։

«Ես վստահ էի որ ամուսնանալու եմ հայուհու հետ, որովհետեւ տարբեր մշակույթ ու ազգություն ներկայացնող մարդկանց միջեւ կենցաղային հարթությունում մեծ տարբերություն կա, որը բարդացնում է կյանքը։
Կենցաղում ինձ հետ հեշտ չէ. հավանաբար ես պահանջկոտ եմ՝այդ թվում ինքս իմ հանդեպ։ Հայրս ինձ սովորեցրել է, որ միշտ պետք է ձգտել կատարելության։ Այնքան էլ չեմ սիրում գովել եւ ողողել շնորհակալությունների մեջ։ Գտնում եմ, որ եթե ապուրն այրվել է, պետք է ասել այդ մասին, իսկ եթե ոչ, ապա այդպես էլ պետք է լինի եւ դրա համար պետք չէ առանձին շնորհակալություն հայտնել։ Կանայք, ովքեր եղել են կողքիս, դա հասկացել են»,- պատմում է Ռուբեն Վարդանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ