Անկարայում տեղի ունեցած պայթյունից վիրավորված հայ երիտասարդը շարունակելու է պայքարը


20:00 , 21 հոկտեմբեր, 2015

Անկարայում տեղի ունեցած պայթյունից վիրավորված հայ երիտասարդը շարունակելու է պայքարըPanorama.am-ը գրում է.

Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով վիրավորված 21-ամյա Րուտի Սայաթ Փուլատյանը «Արևելք»-ին ասել է, որ Թուրքիայի բոլոր շրջանները գտնվում են պատերազմի լուրջ սպառնալիքի տակ: Նա պատմել է, որ ինքը Թուրքիայի «Ժողովուրդների ժողովրդավարական» քրդամետ կուսակցության անդամ է, իրենք աշխատում են հակազդել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության սխալ քաղաքականությանը, հոկտեմբերի 10-ին դուրս էին եկել խաղաղ ցույցի:

«Ցույցի ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 102 մարդ, բայց մենք կշարունակենք մեր պայքարը»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ