Հետախուզադիվանագիտական խաղեր


13:22 , 21 հոկտեմբեր, 2015

Առնոլդ Թոյնբին իր հուշերում Լոուրենս Արաբացու մասնակցությամբ մի շատ հետաքրքիր դրվագ է նկարագրել։

1919թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսի նիստերից մեկի ժամանակ Լորուրենս Արաբացին և Հեջազի թագավորի որդի Ֆեյսալը մի խորամանկություն էին արել։
Իր ելույթում Ֆեյսալն արտասանում է Ղուրանի գլուխներից մեկը՝ կովի մասին։ Լոուրենսը թարգմանության փոխարեն անգլերեն նկարագրում է արաբական քաղաքական իրավիճակը։
Հաջորդ նիստին ստիպված հրավիրում են մարոկկացի մեկին, ով պետք է հիշեր, թե ինչ է ասում Ֆեյսալը, իսկ ինչ է թարգմանում Լոուրենսը։ Իհարկե, փորձված հետախույզը նախօրոք տեղեկանում է «դավադրության» մասին ու կարողանում է հարցերը կարգավորել: