Վաշինգտոնը Սիրիայի հարցով բազմակողմ հանդիպում է ակնկալում


11:40 , 21 հոկտեմբեր, 2015

4110990Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարtուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վաշինգտոնը Սիրիայի հարցով հանդիպում է ակնկալում նաև Ռուսաստանի մասնակցությամբ: Հանդիպման մանրամասները դեռևս հաստատված չեն, հաղորդում է RIA Novosti-ն:

Քիրբիի խոսքով` հանդիպումը բազմակողմ է լինելու:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է հանդիպել ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի և Սիրիայի հարցում  ներգրավված  մյուս կողմերի ներկայացուցիչների հետ: