2015 թ.–ի հոկտեմբերի 15–ի վաղ առավոտյան Սիան քաղաքից 4 չափազանց մոռացկոտ ուղևորներ տաքսու բեռնախցիկում մոռացան մի պայուսակ, որի մեջ կանխիկ մեկ միլիոն չինական յուան էր։ Իսկ դա մոտավորապես 160 հազար ԱՄՆ դոլար է անում։
Ի ուրախություն նրանց՝ օպերատիվ գործած ոստիկանները կարողացան գտնել տաքսու հետքն ու տղաներին վերադարձնել գումարը, չնայած որ ոչ մի կերպ չէին հասկանում, թե ինչպես կարելի էր այդքան խոշոր գումարը դնել բեռնախցիկում, դեռ մի բան էլ մոռանալ։