Զույգն իրեն դարձրել է Բարբի և Քեն 15 պլաստիկ վիրահատությունների միջոցով


03:52 , 21 հոկտեմբեր, 2015

1700484-(1)20-ամյա փարիզուհի Անաստասիա Ռեսկոսը և մարսելցի 23-ամյա Քվենտին Դեհարը ծախսել են մոտ 300000 դոլար պլաստիկ վիրահատությունների վրա` հանուն Բարբի և Քեն տիկնիկների նմանության, գրում է The Daily Mail-ը:

Նրանք պատմել են, որ տիկնիկներով տարված են եղել վաղ մանկությունից: Նրանք 2 տարի է միասին են, և արդեն հասցրել են անել 15 պլաստիկ վիրահատություն: Դեռ ավելին` զույգը մտադիր չէ կանգ առնել: Նրանք կշարունակեն կերպարանոփոխությունները և կփոխեն նաև իրենց անունները` դարձնելով Քեն և Բարբի: