17:00 , 20 հոկտեմբեր, 2015
Replik.am-ը գրում է.
Ինֆորմացիան այն մասին, թե Սաուդյան Արաբիան 300 միլիարդ դոլար է առաջարկել Ռուսաստանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցնելու համար, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ իրանական Ettelaat թերթը գրել էր, որ այդ առաջարկը եղել է Սոչիում Պուտինի և արքայազն Մոհամեդ բեն Սալմանի հանդիպման ժամանակ: