Հետաքրքիր փաստեր ծնողների և երեխաների մասին


16:15 , 7 դեկտեմբեր, 2012

1.Կալիֆորնիայի համալսարանի գիտնական Ն. Քրիստենֆելդի հետազոտությունները ցույց են տվել,որ նորածինները, որպես կանոն, ավելի նման են լինում իրենց հորը, սակայն այդ նմանությունը մինչև 10 տարեկան էապես նվազում է: Ըստ Քրիստոնֆելդի՝ այս օրինաչափությունը ձևավորվել է էվոլյուցիայի ընթացքում և պայմանավորված է այն հանգամանքով, որ մորը միշտ էլ պարզ է, թե ումն է երեխան, բայց ահա հայրը դրանում պիտի համոզվի, հակառակ դեպքում ենթադրվում է, որ հայրական բնազդը կարող է ոչ միայն «լավ չաշխատել», այլև խանդի հողի վրա լուրջ պրոբլեմներ առաջ բերել թե՛ մոր և թե՛ երեխայի համար:

2.Ամերիկացի հոգեբույժ Մ. Յանուսի հետազոտությունները ցույց են տվել, որ իրենց կանանց ծննդաբերությունը տեսնող ամուսինների մոտ 25-30% այնքան ուժեղ ցնցում են ապրում, որ 2-3 շաբաթվա ընթացքում ի վիճակի չեն լինում սեռական հարաբերություններ ունենալ, իսկ 2-3% մինչև 3 տարի կարող են իմպոտենտ մնալ:

3.Անգլիացի գիտնական Գոուլդմենի հետազոտություններն որոշակի կապ են բացահայտել երեխաներին կաթից կտրելու ժամանակի և լավատեսական-հոռետեսական դիրքորոշման ձևավորման միջև: Կաթից վաղ կտրված (մինչև 5 ամսական) երեխաները հետագայում ավելի պեսիմիստ են լինում:

4.Ամերիկացի հոգեբան Մ. Բորնշտեյնի հետազոտությունները ցույց են տվել, որ որքան ավելի շատ նոր ինֆորմացիա են ստանում երեխաները 2-4 ամսական հասակում (նոր խաղալիքներ, նկարներ, բառեր և այլն), այնքան ավելի արագ է ընթանում նրանց մտավոր զարգացումը: