ՈւԵՖԱ-ն պայմանական պատիժ է սահմանել «Բենֆիկա»-ի երկրպագուների համար


21:30 , 20 հոկտեմբեր, 2015

984a98320d85c07e5932d7fd57830c5dՈւԵՖԱ-ն պայմանական պատիժ է սահմանել «Բենֆիկա»-ի երկրպագուների համար՝ որակազրկելով ակումբի մարզադաշտը:

Պատճառն այն է, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում հոկտեմբերի 5-ին «Վիսենտե Կալդերոն»-ում կայացած հանդիպմանը «Բենֆիկա»-ի երկրպագուները ճայտրուկներ են նետել Մադրիդի «Ատլետիկո»-ի երկրպագուների ուղղությամբ:

Գործն ուսումնասիրելուց հետո ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշել է պատժել «Բենֆիկա»-ին: Ակումբը մեկ հանդիպում կանցկացնի առանց հանդիսատեսի և 20 հազար եվրո տուգանք կվճարի:

Հարկ է նշել, որ «Ատլետիկո»-ն նույնպես տուգանվել է 11 հազար եվրոյի չափով՝ անվտանգության կանոնները խախտելու և սեփական մարզադաշտի անվտանգությունը չապահովելու համար: