Բիգ Բենը կարող են կանգնեցնել 4 ամսով։ Նման տարբերակը քննարկվել է անգլիական պառլամենտում հոկտեմբերի 17-ին, ժամացույցի անհապաղ վերանորոգման նպատակով։
Ենթադրվում է, որ վերանորոգման համար կպահանջվի 29.2 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նշվում է ժամացույցի սլաքների հետ եղած լուրջ խնդրի մասին։ Դրանք ուղղակիորեն կարող են ընկնել։ Մեկ սլաքը կշռում է մոտ 300 կիլոգրամ։